Հասարակություն 

Կոնսերվատորիայի ռեկտորը խնդրում է վատառողջ վիճակում դասի չներկայանալ

analitik.am

Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ԵՊԿ դասախոսներ և ուսանողներ, խնդրում եմ հարբուխի տարածումը կանխելու նպատակով վատառողջ վիճակում դասի չներկայանալ: Դասերի նկատմամբ բարեխիղճ և նվիրումով վերաբերմունքը տվյալ դեպքում հարբուխի տարածման պատճառ կարող է դառնալ:

Սիրելի դասախոսներ, որպեսզի դասերը չընդհատվեն, վաղօրոք զգուշացրեք խնդրեմ, ձեր փոխարինումը կազմակերպելու համար:

Մի խուսափեք դիմել բժշկի օգնությանը:

Հարգանքներով»:

Նույն շարքից