Հասարակություն 

Պետք է բուհին թույլ տալ ինքնուրույն որոշել՝ հայագիտական որ առարկան ինչ ձևով պետք է անցնել. ԵՊՏՀ ռեկտոր

analitik.am

Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք դուրս գալիս այն կանխավարկածից, որ բուհերը, ունենալով ազատություն, անպայման ընդհանրապես չեն անցնելու Հայոց լեզուն: Կամ ինչո՞ւ ենք դուրս գալիս այն կանխավարկածից, որ չենք անցնելու հայոց լեզվից ավելի կարևոր առարկաներ: Այս մասին խորհրդարանում «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԵՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ խոսելով բուհերից հայագիտական առարկաների պարտադիր ուսուցումը հանելու մասին:

«Հնչեց միտք, որ հենց ԱԺ ամբիոնից խոսում են մարդիկ, ովքեր Հայոց լեզվին լավ չեն տիրապետում: Հարց է առաջանում՝ այդ մարդիկ բուհերում հայոց լեզու անցե՞լ են, թե՝ ոչ: Եվ ամենակարևորը՝ ինչու ենք մենք ուզում դպրոցի բացը լրացնել բուհում, որից հետո բուհից որակ ենք պահանջում՝ ասելով, թե այն պետք է նեղ մասնագիտական շատ առարկաներ անցնի»,-ասաց նա:

Գալոյանը հայտարարեց, որ պետք է բուհին թույլ տալ ինքնուրույն որոշել՝ հայագիտական որ առարկան ինչ ձևով պետք է անցնել:

Նույն շարքից