Հասարակություն 

3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան աղջնակը լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

analitik.am

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր դուրս գրվելիս փոքրիկին ուղեկցել են նրան բուժող բժիշկները»,-գրել է նա:

 

Նույն շարքից