Հասարակություն 

Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել սեռական բռնություն գործելու մեջ

analitik.am

Հոլլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության և բռնաբարության մեջ: Նրան կազատազրկեն: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ապացուցվել է, որ Վայնշտեյնը 2006 թ. բռնի ուժով ստիպել է իր օգնականին սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, իսկ 2013 թ. բռնաբարել է մի կնոջ:

Հայտնի է, որ ավելի քան 80 կանայք մեղադրել են Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ, որոնց թվում են եղել նաև դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Ումա Տուրմանը և Գվինեթ Փելթրոուն։

Նույն շարքից