Հասարակություն 

Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կանցկացվի

analitik.am

Փետրվարի 26-ին, ժամը 16:00-ին Դավիթ Գարեջիի պաշտպանության կոմիտեն մամուլի ասուլիս-ակցիա կանցկացնի Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Բողոքի ցույցի ժամանակ կազմակերպիչները նամակ կփոխանցեն դեսպանատանը` պահանջելով Ադրբեջանի օկուպացիոն ուժերի դուրս բերումը Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքից:

Հիշեցնենք, որ Դավիթ Գարեջի VI դարի վրացական վիմափոր վանական համալիրը գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանի վրա։ Համալիրի մի մասը, որի մեջ մտնում է նաև Ուդաբնոյի վանքը, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։

Իրադրությունը համալիրի շուրջ սրվեց 2019-ի ապրիլին, երբ ադրբեջանցի զինվորականները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը վանական համալիր:

regionmonitor

Նույն շարքից