Կորոնավիրուս Հասարակություն 

Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները.  «Արմենիա Էյրվեյզ»

analitik.am

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Ուշադրություն հարգելի ուղևորներ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, ուստի տեղեացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանա Չորեքշաբթի և Ուրբաթ օրը:

Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»:

Նույն շարքից