Հասարակություն 

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում

analitik.am

Փետրվարի 24-ին, ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի տներից մեկին կից այրվում է խորդանոց: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:29-ին, մարվել՝ 22:59-ին: Խորդանոցը (մոտ 8 քմ) մասամբ այրվել է:

Նույն շարքից