Հասարակություն Տեսանյութեր 

էն ձեր լոռեցին իրեն լավ չի պահում. Էդմոն Մարուքյանը տաքսու վարորդին հավաստիացրել է, որ լուրը սուտ է

analitik.am

Նյութ է տարածվել, իբր ես Գագիկ Ծառուկյանի հետ ինչ-որ փաստաթուղթ եմ ստորագրել, որով Ռոբերտ Քոչարյանին պետք է ազատ արձակեն: Երբ նյութը տարածվեց, ես ասացի, որ սուտ է: Սակայն դրանից հետո ընկերս զանգեց ինձ ու ասաց, որ տաքսիի է մեջ, իսկ տաքսու վարորդն ասում է «էն ձեր լոռեցին իրեն լավ չի պահում»: Հետո ես խոսեցի տաքսու վարորդի հետ, ով ասաց, որ Ֆեյսբուքում կարդացել է այդ մասին, սակայն հերքումը չի տեսել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

«Հիմա նայենք, թե որտեղ է սուտը ծնվել: Ուրեմն, 1in.am-ում աշխատող մի շնաբարո դուրսպրծուկ, նպատակ ունենալով մեր լավատեսությունը քաշել-տանել, ոչնչացնել մեր նկատմամբ մարդկանց լավատեսությունը, իր ֆեյսբուքյան պատին դնում է այդ նյութը: Դրանից հետո ինչ-որ անկապ կայքեր այդ նյութը տեղադրում են ու յութուբյան տեսանյութեր պատրաստում, որոնք տարծվում են: Հետո այդ շնաբարո դուրսպրծուկը, ով բնականաբար պայմանավորվածություն է ունեցել, ջնջում է իր նյութը, սակայն մյուս տեղերում այն մնում է»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարն ասաց, որ ինքը նման բան չի ստորագրել, նման բան չկա:

Նույն շարքից