Հասարակություն 

«Հունդաիի» վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

analitik.am

Փետրվարի 18-ին, ժամը 01.10-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար էին բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորը, «Հունդաիի» 65-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Փետրվարի 25-ին, ժամը 00.33-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հունդաիի» 65-ամյա վարորդ Սարգիս Ամիրյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից