Բարի օր Հասարակություն 

Բացառելու ենք, ոպեսզի հակավիրուսային որևէ դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Այսօր՝ փետրվարի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Առողջապահական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, խոսելով դեղատներում բժշկական դիմակների բացակայության և հակավիրուսային դեղերի թանկացման մասին, հայտարարեց, որ դիմակների բացակայությունը չհիմնավորված խուճապի արդյունք է. «Բնակիչները դիմակ են պահեստավորում, ինչն անիմաստ է: Դիմակը վարակվելուց 100 տոկսով զերծ չի պահում: Մենք իրավիճակին հետևում ենք, ունենք բավականաչափ պահեստավորված դիմակներ: Բացառելու ենք, ոպեսզի հակավիրուսային որևէ դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի»:

Նույն շարքից