Հասարակություն 

Հերթն ինձ էլ հասավ. Կոտրել են Արմեն Սուքիասյանի ավտոմեքենայի հայելին /լուսանկարներ/

analitik.am

«Հումորի լիգայի» գլխավոր պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթը ինձ էլ հասավ, սրիկաները լույսը չբացված տրամադրությունս քցեցին, փակ վիճակից փորձել են բացեն, քանդեն, տանեն հայելիները, կոտրել են, բայց չեն կարողացել տանել, հիմա հարց. ո՞վ է պատասխանատու ամեն օր շատացող մեքենագողերի համար, ե՞րբ ենք ունենալու ոստիկանապետ, հանրաքվե էդքան էնտուզիազմով առաջ քաշելու հետ միասին կարել է՞ր էս մի տարիա ժողովրդին նյարդայնացնում, ծախսի տակ քցում, ոստիակության դուռն ա տանում, գուցե խստացնե՞ք օրենքը, հարգելի լիքը պարգևավճար ստացող ԱԺ պատգամավորներ»:

Նույն շարքից