Հասարակություն Տեսանյութեր 

Արա Բալոյանը Սերժ Սարգսյանի գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատաիան նիստը: Այստեղ են հավաքվել ինչպես Սարգսյանի կուսակից ընկերները, այնպես էլ քաղաքացիներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վերջինիս:

Այստեղ է նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ով արձագաքնելով ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Սերժ Սարգսյանի մեղադրանքի հետ, ասաց, որ նույն ՀՔԾ-ն ասում է, որ ինքը հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, ինչը հիմնազուրկ է. «Ես սպասում եմ, որ գործը հասնի դատարան: Այդ ժամանակ ես 5 հատորին կծանոթացնեմ, դուք կտեսնենք, որ նույնիսկ մեկ բառ, հնարավորություն չկա, ասելու համար, թե ես ինչ-որ բան սխալ եմ արել: Չգիտեմ, թե ինչի վրա է հիմնվել ծառայությունը»:

Բաբլոյանը չի կարող ասել, թե Սերժ Սարգսյանի գործի որ մասն է շինծու, որը կեղծ, քանի որ գործին ծանոթ չէ. «Սակայն այն, որ Սերժ Սարգսյանին ներգրավել են գործի մեջ, իմ կարծիքով դա քաղաքական ենթատեքստ ունի: Ես լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, գիտեմ, որ նա որևէ ցուցում չի կարող տալ այս կամ այն ընկերության օգտին»:

Նույն շարքից