Հասարակություն Տեսանյութեր 

Մենք մեր հերոսի կողքին ենք. Էդուարդ Շարմազանովը դատարանում է՝ աջակցելու Սերժ Սարգսյանին

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: Դատարանի մոտ են հավաքվել երրորդ նախագահի կուսակից ընկերները, ինչպես նաև ուղղակի քաղաքացիներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վերջինիս:

Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը դատարան է եկել աջակցելու Արցախի հերոս, թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. «Մենք մեր հերոսի կողքին ենք: Եկել ենք աջակցելու մեր նախագահին»:

«Մենք պետք է պայքարենք հանուն արդարության»,-հայտարարեց Շարմազանովը՝ հավելելով, որ Սարգսյանին առաջադրվել է շինծու մեղադրանք, որը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա:

Նույն շարքից