Իրավական Հասարակություն 

Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարող է արդյոք մասնակցել քվեարկությանը. Մնացական Բիչախչյան

analitik.am

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.

մինչև 26.03.2020թ. կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք»:

Նույն շարքից