Կորոնավիրուս Հասարակություն 

Թեհրան -Ստամբուլ ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

analitik.am

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռում կորոնավիրուսի վարակակիրների առկայության կասկածը խուճապ է առաջացրել։

Իրանի մայրաքաղաք Թեհրանից Ստամբուլ մեկնող ինքնաթիռը ստեղծված իրավիճակի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում։ Թուրքական մամուլի համաձայն՝ ուղևորները Իրանում գտնվող Թուրքիայի այն քաղաքացիներն են, ովքեր կորոնավիրուսի համաճարակի պատճառով ցանկացել են հեռանալ Իրանից։

Ենթադրվում է, որ ինքնաթիռի 132 ուղևորներից 17-ի մոտ կորոնավիրուս կա, նրանցից 12-ը վերադառնում են Իրանի Ղոմ քաղաքից, որտեղ օրեր առաջ գրանցվել էին կորոնավիրուսի առաջին դեպքերը Իրանում։

regionmonitor

Նույն շարքից