Միջազգային Քաղաքականություն 

Քըլըչդարօղլուն կոչ է արել Էրդողանին իր երեխաներին էլ ուղարկել նահատակվելու

analitik.am

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ կերպով է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, որոնք վերաբերում էին թուրքական զինուժի կորուստներին։

Էրդողանը մասնավորապես ասել էր. «Ընդամենը մի քանի նահատակ ունենք։ Նահատակների բլուրը դատարկ չի կարող մնալ»։

Այս խոսքերը խիստ վորդովեցրել են Քըլըչդարօղլուին և նա Էրդողանին հորդորել է. «Եթե չես ուզում, որ նահատակների բլուրը դատարկ մնա, ուրեմն երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու»։

Քեմալ Քըլըչդարօղլուն նաև կոչ է արել խորհրդարանում փակ նիստ գումարել Իդլիբում և Լիբիայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ և հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ։

Ermenihaber

Նույն շարքից