Քաղաքականություն 

Այս անբան կերպարը ՍԴ դատավորի կարգավիճակում երբևէ որևէ գործառույթ կամ պարտականություն չի կատարել․ Պետրոսյան

analitik.am

«Անհիմն հարստացողի չհիմնավորված արտոնագրումը (զուտ մասնագիտական դիտարկում)

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ որպես անհիմն հարստացում՝ ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ <<անբարեխղճության բացակայության դեպքում նրան որպես գոյության միջոց (խեղճ ըլնի ինքը) վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները)...

Ասեք՝ տեսնեմ՝ եթե աշխատողը դիտավորյալ, անհիմն պատճառաբանությամբ, պաշտոնն ստանձնելու օրվանից չի կատարում օրենքով իր վրա դրված որևէ պարտականություն և լիարժեք ստանում ու տնօրինում է աշխատավարձը և պարգևատրումները, սա բարեխղճություն է՞, թե՞ անբարեխղճություն:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձն աշխատանքային պարտականությունների <<կատարման դիմաց>> վճարվող հատուցումն է:

Նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խրախուսումն աշխատողին իր պարտականությունների բարեխիղճ կատարման համար տրամադրվող հատուցումն է:

Այս անբան կերպարը ՍԴ դատավորի կարգավիճակում երբևէ որևէ գործառույթ կամ պարտականություն չի կատարել...

Ինքն էլ է հաստատել այդ ամենը (թփի տակ տված հայտնի հարցազրույցում)...

Ինչու՞ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից (իկարկե՝ ոչ թե ետևից գրկելու, այլ պատասխանատվության կանչելու): Նա ինչո՞վ է արտոնյալ... Ի՞նչ եղավ վեթթինգը...

Նա իր ո՞ր արժանիքով է յուրահատուկ, և ժողովուրդն ինչո՞վ է նրան պարտական...

Ասեք՝ իմանանք, հանգիստ նստենք տեղներս...։

Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից