Հասարակություն 

Հրաձգություն է տեղի ունեցել գարեջրի արտադրամասում

analitik.am

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլոուկի քաղաքում «Molson Coors» ընկերության գարեջրի արտադրամասում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Associated Press-ից:

«Milwaukee Journal Sentinel»-ի փոխանցմամբ՝ զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ հրաձիգը: Իշխանությունները տեղի բնակիչներին խնդրել են շրջանցել դեպքի վայրը:

Ընկերության ներկայացուցիչը դեպքի մասին մանրամասներ չի հայտնել: Տեղի ոստիկանությունը Twitter-ի իր էջում հայտնել է «արտակարգ դեպքի» մասին, սակայն դեռևս չի հաստատել զոհերի մասին տեղեկությունը:

Նույն շարքից