Գլխավոր Հասարակություն 

Զանգվածային լրատվության ցանկացած միջոց, ցանկացած լրագրող մշտապես զգալու է կախված վտանգը. Երվանդ Վարոսյան

analitik.am

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր էջում գրում է.

«Սա քննարկման դրված նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող 450-րդ հոդվածն է... Հեղափոխական, ժողովրդավարական ու ազատական լոզունգների ներքո ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ։ Զանգվածային լրատվության ցանկացած միջոց, ցանկացած լրագրող մշտապես զգալու է կախված վտանգը, իսկ հանրությունը դադարելու է տեղեկատվություն ստանալ այս կամ այն ենթադրյալ հանցագործության մասին։

Իսկ հաշվի առնելով մոդայիկ դարձած ընտրովի արդարադատությունը, առավել ակնհայտ է դառնում, թե ինչ նպատակներ ունի այս ամենը։ Նորահայտ մեր փորձագետները, հատկապես երբ ուզում են արևմտամետ թվալ, քննադատության թիրախ են սարքում Ռուսաստանի օրենսդրությունը։ Խորհուրդ կտամ նրանց փորձել ՌԴ քրեական օրենսգրքում նման բան գտնել...

Հ.Գ. այս պահին էլ յուրաքանչյուր ոք ունի իրավական պաշտպանության միջոցներ իր վերաբերյալ զրպարտությունից պաշտպանվելու համար»։

Նույն շարքից