Հասարակություն Տեսանյութեր 

Բաց տարածքներում դիմակներ կրելու իմաստ չկա. Արսեն Թորոսյանը հորդորում է դիմակներ չպահեստավորել

Դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ ազդեցություն չունեն վիրուսի դեմ պայքարի հարցում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Հատկապես բաց տարածքներում դրանք կրելու իմաստ չկա: Դրանց ետևից ընկնելու կարիք չկա: Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությունով հիվանդի հետ աշխատելիս: Այդ բժշկական դիմակները հիմնականում բժշկական անձնակազմի համար են՝ առօրյա աշխատանքում: Դրանք, անկախ կորոնավիրուսի տարածումից, կրվում են: Այդպես էլ պետք է լինի: Դրանք փողոցում կրելու կարիք չկա»:

Ինչ վերաբերում է դիմակների քանակին, նախարարն ասաց, որ բժշկական հաստատությունների համար այս պահին 150 հազարից ավել պահեստավորված կա. «Շուտով գնում կանենք: Գներն ամբողջ աշխարհում են բարձրացել: Քննարկվում է նաև տեղում արտադրություն կազմակերպելու հարցը: Կրկնեմ, որ դրանք պետք է ավելի  շատ կրեն պոտենցիալ վարակակիրները»:

Թորոսյանը կոչ արեց ինտենսիվ չզբաղվել դիմակներ գնելով, չպահեստավորել, քանի որ դրանք ունեն կրելու ժամկետ, պետք է պարբերաբար փոխել, չի կարելի օրերով կրել նույն դիմակը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից