Հասարակություն Տեսանյութեր 

Պուտինը խոսել է ամուսնալուծությունների և ԴՆԹ թեստերի վերաբերյալ ծրագրերը դիտելու համար ժամանակ չունենալու մասին /Տեսանյութ/

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ժամանակ չունի ռուսական հեռուստատեսություն դիտելու համար: Այս մասին պետության ղեկավարը խոսել է Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստելու վերաբերյալ աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի ղեկավարին է դիմել Թաթարստանի պետական ​​խորհրդի խոսնակ Ֆարիդ Մուխամեթշինը: Նա Պուտինին ասել է, որ ուսուցիչները դժգոհում են կենտրոնական հեռուստատեսության ծրագրերից, որոնք խանգարում են իրենց կրթական աշխատանքներին:

«Դժբախտաբար, կամ բարեբախտաբար, ես ժամանակ չունեմ դիտելու այդ ամենը, և ես չեմ դիտում, բայց մարդիկ դիտում են: Ես հասկանում եմ, թե ինչի մասին են խոսում, և ես համաձայն եմ նրանց հետ»,-պատասխանել է Պուտինը:

Նախագահը հավելել է, որ կփորձի ազդել այդ իրավիճակի վրա այնպես, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պետությունը միջամտում է ԶԼՄ-ների գործունեությանը:

Նույն շարքից