Հասարակություն Տեսանյութեր 

Երբ և որ հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրում են երեխաներին /Տեսանյութ/

analitik.am

ԱԻ նախարարություն էին այցելել «A+ skills» ուսումնական կենտրոնի փոքրիկ սաները:

Ճանաչողական այցի նպատակը մեկն էր՝ բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել փոքրիկներին առաջին բուժօգնության կանոններին և փրկարարի աշխատանքին:

Սկզբում փոքրիկները այցելեցին ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժին: Երեխաներին սիրով ընդունեց ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Աննա Բարսեղյանը: Ա

ննա Բարսեղյանը երեխաներին ծանոթացրեց փորձարարական մանեկեններին և առաջին բուժօգնության մի քանի կանոն բացատրեց: Արտակարգ դեպքերի, պատահարների և այլ իրավիճակների վերաբերյալ ավագ հրահանգիչը հարցեր ուղղեց երեխաներին:

Փոքրիկները բավականին ակտիվ էին հարց ու պատասխանի ժամանակ: Մայոր Բարսեղյանը բացատրեց երեխաներին, թե որ դեպքում է անհրաժեշտ զանգահարել «911» հեռախոսահամարին և ինչ է հարկավոր իմանալ «911» զանգահարելիս:

6-ամյա Քրիստը հպարտորեն բարձրաձայնեց իրենց տան հասցեն և նշեց, արդեն գիտի երբ, որտեղ և ինչ հեռախոսահամարին պետք է զանգահարել արտակարգ դեպք-պատահարի ժամանակ: Փոքրիկների հաջորդ շրջայցը ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինն էր, որտեղ նրանց դիմավորեցին բաժնի աշխատակիցները:

«A+ skills» ուսումնական կենտրոնի սաները եղան հոգեբանական աջակցության բաժնի բոլոր սենյակներում, որից հետո ԱԻՆ փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը պատմեց հոգեբանի մասնագիտության մասին և թե ինչպես են նրանք դեպքի վայրում տուժածին ցուցաբերում հոգեբանական աջակցություն:

Նույն շարքից