Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արմեն Գրիգորյանը՝ Վրաստանի հետ սահմանը փակելու հավանականության մասին

analitik.am

Նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են կատարվել: Փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կապի մեջ է Իրանի Առողջապահության համակարգի պատասխանատու կառույցների հետ: Հայաստանի ներսում ևս քայլեր են ձեռնարկվում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:

«Գիտեք, որ Իրանի հետ սահմանի մասով որոշումն արդեն կայացվել է, որոշակի սահմանափակումներ ունենք: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, բոլոր գերատեսչությունները՝ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս օնլայն կապի մեջ են: Վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ սահմանը փակելու վերաբերյալ որոշում կայացվի նաև Վրաստանի մասով, Գրիգորյանը նշել է, որ այս պահին դեռ նման հարց չի քննարկվում. «Վրաստանում իրավիճակի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են: Բոլոր հարցերը քննարկվում են, բոլոր տարբերակները սեղանին կան: Լուծումներն էլ ըստ իրավիճակի կլինեն»:

Նույն շարքից