Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

ՊՆ փոխնախարարը աղմկահարույց հայտարարություն արեց բանակի մասին խոսող որոշ իրավապաշտպանների մասին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, խոսելով բանակում վերջին ողբերգական ելքով միջադեպերի և այն մասին, որ դրանցից հետո բոլոր սլաքներն ուղղվեցին դեպի հրամանատարները, ինչպես նաև որոշ իրավապաշտպանների հայտարարությունների մասին, թե հրամկազմի մեջ քրեական ենթամշակույթի տարրեր կան, հայտարարեց, որ այդ իրավապաշտպանները չակերտավոր իրավապաշտպաններ են. «Ես անգամ տեղեկություն ունեմ, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում: Նրանցից մի քանիսի մոտ կարծես թե հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպքը: Նրանք փորձում են գնալ տեղում հրահրել հարազատներին, որոշակի գործողություններ կատարելու համար»:

«Նրանց դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում մտնել: Նման դեպքեր կան: Կարծում եմ, որ իրավապահները շուտով կսկսեն զբաղվել այդ դեպքերով, քանի որ վիշտ ունեցող մարդու վիշտը նորից են փորձում խորացնել, տարբեր պատմություններ են հորինում, ակնհայտ սուտ տեղեկություններ տարածում: Խոսքը վերաբերում է այդ թվում նաև փաստաբանի լիցենզիա ունեցող իրավապաշտպաններին: Այստեղ լրագրողների դերն էլ է շատ մեծ: Հարցրեք, թե ինչու են այդքան հրճվում, երբ նման դեպք է արձանագրվում»,-ասաց Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ հիմա որևիցե անուն չի տա, քանի որ կսկսվեն համապատասխան գործողություններ, ինչի ժամանակն ինքը չունի՝ ի տարբերություն այդ չակերտավոր իրավապաշտպանների:

Բալայանը հայտարարեց, որ իր խոսքերն այն տեղեկատվության վերլուծության արդյունքն է, որն իրենք ունեն:

Նույն շարքից