Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը քննարկել է կորոնավիրուսը Իրանի նախագահի հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Երկու երկրների նախագահները քննարկել են Իրանում բռնկվող կորոնավիրուսը: Պուտինն իր ցավակցությունն է հայտնել՝ Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի կապակցությամբ և հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին վիրուսի դեմ պայքարում:

Նախագահները նաև խոսել են Իրանի միջուկային գործունեության Միասնական և համապարփակ գործողությունների ծրագրի մասին և ընդգծել համաձայնագրին հետևելու կարևորությունը:

Նույն շարքից