Կորոնավիրուս Հասարակություն 

Ուհանն արժանի է հերոս քաղաք կոչվելու․ Սի Ծինփինն այցելել է 10 օրվա ընթացքում կառուցված հիվանդանոց

analitik.am

 

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մարտի 10-ին այցելել է Ուհան՝ ստուգելու տեղի պաշտոնյաների աշխատանքը՝ կորոնավիորւսի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդվում է հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում:

 

Նախ, Սի Ծինփինն այցելել է հիվանդանոց, որը կառուցվել է հիվանդության բռնկման օրվանից ընդամենը 10 օրվա ընթացքում: Այնտեղ նա զրուցել է հիվանդների և բժիշկների հետ, ովքեր նրան պատմել են իրենց կատարած աշխատանքի մասին, ինչպես նաև այնտեղ անցկացվող հետազոտությունների մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

 

 

Սի Ծինփինը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը գրեթե կանխվել է։

 

«Ուհանի բնակչության զոհաբերությունների, նվիրվածության, համառության և ջանքերի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք դրական փոփոխություններ համաճարակաբանական իրավիճակում: Ուհանն արժանի է հերոս-քաղաք կոչվելու, իսկ ուհանցիները հերոս կոչվելու»,-ասել է Սի Ծինփինը:

 

Նույն շարքից