Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսական հիմնական ճգնաժամի համատեքստում անվանել է կառավարության գլխավոր խնդիրները: Այս մասին պետության ղեկավարը խոսել է ներդրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կառավարության և Կենտրոնական բանկի խնդիրն է տնտեսության մեջ նվազագույնի հասցնել բացասական երևույթները, որպեսզի քաղաքացիները չզգան դրանք իրենց վրա»,-ասել է Պուտինը:
Ըստ նրա, կառավարությունն ու կարգավորողը պետք է ունենան բավարար ռեսուրսներ ստեղծված իրավիճակում կայունությունը պահպանելու համար:
«Ես ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ, որ Ռուսաստանն արժանապատվորեն, հանգիստ կանցնի այս տագնապալի ժամանակահատվածը։ Ավելին, Ռուսաստանի Դաշնության առանցքային արդյունաբերության համար կան բոլոր հնարավորություններն այս իրավիճակից դուրս գալ շատ ավելի ամրացած և պատրաստ հետագա, շատ լուրջ մրցակցության համար»,-ասել է նա:
Ներկայիս ճգնաժամը հետագայում պետք է դրականորեն ազդի Ռուսաստանի ամբողջ տնտեսության վրա, կարծում է Պուտինը: