Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքմենստանի նախագահը ժողովրդական միջոց է առաջարկել կորոնավիրուսի դեմ պայքարում

analitik.am

 

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստում խորհուրդ է տվել քաղաքացիներին պաշտպանվել վիրուսներից ժողովրդական հին միջոցներով՝ մասնավորապես հատուկ բույսի (Гармала) ծխով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկրի ղեկավարը նշել է, որ հազարամյակներ շարունակ թուրքմենների նախնիները ստեղծել են ազգային մեթոդներ՝ վատ սովորությունների դեմ պայքարի և տարբեր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար․ «Մեր իմաստուն նախնիները խստորեն հետևում էին ավանդույթին. Կարևոր իրադարձությունների ժամանակ այրում էին այդ բույսը»,-ասել է նա:

Նույն շարքից