Հայաստան Քաղաքականություն 

Հրաժարվում եմ կուսակցության նախագահի լիազորություններից. Գրիգորի Սահակյան

analitik.am

Հարգելի հայրենակիցներ,

2019թ.-ի հոկտեմբերից սկսեցի կուսակցություն ստեղծելու գործընթացը:

Առաջին իսկ օրվանից «Վստահություն» կուսակցությունն ուներ իր հստակ քաղաքական կողմնորոշումը: Սակայն, վերջին որոշ զարգացումները սկսեցին հակասել իմ սկզբունքներին:

Ես միշտ եղել եմ ազատության և անկախության ջատագովը և նախընտրում եմ շարունակել մնալ այդպիսին։

Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև հրաժարվում եմ կուսակցության անդամությունից:

Այսուհետ որևէ առնչություն չունեմ «Վստահություն» կուսակցության հետ:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Գրիգորի Սահակյան

Նույն շարքից