Մշակույթ 

Օրվա ծնունդը. Օգսեն Միրզոյան

analitik.am

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 12 համաշխարհային ռեկորդների հեղինակ Օգսեն Միրզոյանը ծնվել է  հունիսիկ 11-ին 1961թ, Անգեղակոթ, Սիսիանի շրջանում:

 

1988 թվականին նա հռչակվեց օլիպիական խաղերի չեմպիոն  Սեուլում: Մինչ այդ, ևս մեկ աստղային տարեգրություն էր կերտել` 1983 թվականին դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Ինչ խոսք, նրա կուրծքը զարդարել են նաև ԽՍՀՄ ու համաշխարհային բազմաթիվ մրցումներում ձեռք բերված մեդալները:


Օգսեն Միրզոյանը ակտիվ սպորտը թողնելուց հետո էլ մնաց ծանրամարտում: 1998-2005 թթ գլխավորեց ազգային հավաքականը: Իսկ 1996-2006 թվականներին նախագահեց ծանրամարտի հանրապետական ֆեդերացիան:

Պարգևատրվել է ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով, ՀՀ «Մովսես Խորենացու» մեդալով և այլ պարգևներով:

Նույն շարքից