Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է կորոնավիրուսով վարակված մարդկանցով զբոսանավի ներսում արված տեսանյութը

analitik.am

 

Ռուսաստանցի Օլեգ Օվչիննիկովը, ով մնացել է կորոնավիրուսով վարակված մարդկանցով «Costa Magica» զբոսանավի վրա, ցույց է տվել, թե ինչ էր կատարվում ներսում: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան։

Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ հանգստանում տախտակամածի վրա, ինչ-որ մեկը պառկած է, իսկ ոմանք կանգնած են բարի մոտ: Օվչիննիկովը հայտնել է, որ կարանտինի մասին հայտարարությունից հետո բոլոր ըմպելիքներն անվճար են դարձել, բայց դրանք հնարավոր է պատվիրել միայն մատուցողից:

Լենտայի հետ զրույցում տղամարդն ասել է, որ մարտի 13-ի կեսօրին զբոսանավից դուրս են բերել այն ուղևորներին, ովքեր ապրում են Մարտինիկա կղզում: Այնուհետև նույն նպատակով նավը կուղևորվի Գվադելուպե:

Նույն շարքից