Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչ խնդիրներ կարող են ունենալ կորոնավիրուսից բուժվածները․ Հոնկոնգի բժիշկները խոսել են հետևանքների մասին

analitik.am

 

Հոնկոնգի բժիշկներն անվանել են կորոնավիրուսի ծանր հետևանքները: Ըստ նրանց, բուժված հիվանդների մոտ արագ քայլելու ժամանակ կարող է առաջանալ թոքերի ֆունկցիայի խանգարում և շնչահեղձություն։ Այս մասին հայտնում է «South China Morning Post»-ը:

Վարակիչ հիվանդությունների կենտրոնի ղեկավար Օուեն Ցզեն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքների մասին եզրակացությունը հիմնված է հիվանդությունից բուժված մոտ 12 հիվանդների վիճակի ուսումնասիրության վրա:

Նրանցից երկուսից երեքը կարող անել այն, ինչ արել են նախկինում, օրինակ, քայլել առանց շնչահեղձ լինելու: 9 հիվանդների մոտ նկատվել է ներքին օրգանների վնասման նշաններ:

Մասնագետը նաև կորոնավիրուսից բուժվածներին խորհուրդ է տվել վարժություններ անել սրտանոթային համակարգը խթանելու համար, օրինակ զբաղվել լողով: Ըստ նրա, դա կօգնի վերականգնել թոքերը։

 

 

Նույն շարքից