Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հետաձգել հարսանիքները, արգելել թատրոնները, չհանդիպել. Էդմոն Մարուքյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին /տեսանյութ/

analitik.am

Պետք է լինենք տոտալ կարգապահ ու առանց պանիկայի անել այն, ինչ պետք է անել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:

ԱԺ պատգամավորի խոսքերով, այն երկրները, որոնք կարգապահ կերպով պայքարել են համաճարակի դեմ, հաջողությունների են հասել: Պետք չէ «ձեռ առնել», հումորներ անել, չնայած մեկ-մեկ կատակ էլ է պետք:

Մարուքյանի խոսքերով, ոչ թե իրար տեսնելիս պետք չէ բարևել, այլ ընդհանրապես պետք չէ իրար տեսնել, դրա փոխարեն խոսել հեռախոսով, սկայպով, իրար հետ շփվել այդպես: Տեսնելիս չբարևելը չի փրկում կորոնավիրուսից:

ԱԺ պատգամավորը հայտարարել է, որ պետք է արգելել օպերաները, թատրոնները, բալետները, համերգները: Պետությունը պետք է միջամտի. «Ինձ մարդ է գրել ու հարցրել՝ պետությունն արգելե՞լ է հարսանիքը, եթե արգելել է, չանեն: Ես ասացի, որ պետք չէ անել, մի արեք հարսանիք, հետաձգեք:

Նույն շարքից