Կորոնավիրուս Հասարակություն 

Թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները փակվում են. Հայտարարություն

analitik.am

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ.

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։

Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»,-ասված է հայտարարության մեջ:

 

Նույն շարքից