Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Գրեթե ողջ շրջանակը հայտնաբերվել է ու մեկուսացվել. Արսեն Թորոսյանը մանրամասներ հայտնեց Էջմիածնի մասին /տեսանյութ/

analitik.am

 

Մինչ օրս կա մոտ 200 մեկուսացված անձ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ մասնավորապես Էջմիածնում առաջին պացիենտի հետ շփում ունեցողների ու այդ շփում ունեցողների հետ շփում ունեցողների գրեթե ողջ շրջանակը բացահայտված է ու նրանք մեկուսացված են:

Թորոսյանը նաև հորդորեց տանից հնարավորինս դուրս չգալ, ոչ շտապ հանրային միջոցառումները հետաձգել, առիթն օգտագործել տանը, ոչ թե հանրային վայրերում գտնվելու համար, իսկ եթե տանից դուրս գալու անհրաժեշտություն կա, մարդկանցից 1-2 մետր հեռավորություն պահպանել: Նաև չմոռանալ հիգիենայի մասին:

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 15-ի:

 

 

 

Նույն շարքից