Կորոնավիրուս Հասարակություն 

Անակնկալ ստուգայցեր՝ ԶՈՒ զորամասեր

analitik.am

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը:

Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:

 

 

Նույն շարքից