Կորոնավիրուս Հասարակություն 

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածներից մեկը տաքսի ծառայության սեփականատեր է

analitik.am

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ ազգականը, որի մոտ նույնպես հաստատվել է վարակը, Էջմիածնում տաքսի ծառայություն ունի։ NEWS.am-ի տեղեկություններով՝  ընկերության գրասենյակը գտնվում է տղամարդու տան առջև՝  4 հարկանի շենքի առաջին հարկում։

Նախօրեին հատուկ պաշտպանիչ հանդերձանքով աշխատակիցները եկել, ախտահանել են շենքը։

Տաքսի ծառայությունն այսօր էլ աշխատում է։ Մենք զանգահարեցինք տաքսի ծառայության հեռախոսահամարով, մենեջեր ներկայացած անձը խուսափեց մեր հարցերին պատասխանել՝  նշելով, որ ինքը երկու օր է՝ ինչ աշխատում է, որևէ բանից տեղյակ չէ։ Չպատասխանեց նաև այն հարցին՝ արդյոք աշխատակիցներից որևէ մեկը մեկուսացվել է, թե ոչ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից