Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանում գործարկված էլեկտրոնային համակարգը կորոշի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանշանների առկայությունը

 

Քաղաքացիների այցերը հիվանդանոցներ նվազեցնելու և առողջ քաղաքացիներին կորոնավիրուսով վարակվելու վտանգից զերծ պահելու նպատակով Իրանում գործարկվել է salamat.gov.ir կայքը։ Կայքում ներդրված համակարգի նպատակն է հարցերի միջոցով որոշել քաղաքացու մոտ կորոնավիրուսի ախտանշանների առկայությունը կամ դրանց բացակայությունը:

Համակարգը գործում է հետևյալ կերպ՝ քաղաքացին մուտք է գործում կայք և լրացնում իր անձնական տվյալները, ապա լրացնում է ներկայացվող հարցաշարը: Պատասխաններից հետո համակարգը ցույց է տալիս՝ արդյոք քաղաքացու մոտ առկա է կորոնավիրուսի ախտանշաններ, թե՝ ոչ։

Եթե համակարգը ցույց է տալիս, որ առկա են ախտանշաններ, ապա համապատասխան շրջանի հիվանդանոցից կապվում են քաղաքացու հետ և համապատասխան ցուցումներ տալիս։ Օրվա ընթացքում միայն մեկ անգամ է հնարավոր մուտք գործել համակարգ և լրացնել տվյալները։

regionmonitor

 

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից