Կորոնավիրուս Հասարակություն Սպորտ 

ՈւԵՖԱ-ն կարող է չեմպիոն ճանաչել առաջնությունների ներկայիս առաջատարներին

analitik.am

ՈւԵՖԱ-ն վաղը կքննարկի կորոնավիրուսի պատճառով դադարեցված ազգային առաջնությունների հետագա ճակատագիրը, հայտնում է Armsport.am-ը:

Եթե առաջնությունները չվերսկսվեն, ապա չեմպիոն կարող են հռչակվել ներկա պահին մրցաշարային աղյուսակը գլխավորող ակումբները:

Նույն սկզբունքով էլ որոշվելու են եվրագավաթներում հանդես գալու իրավունք ստացող թիմերը: Առաջնությունները լքող թիմերի հարցը լուծելու են լիգաների ղեկավարները։

Հիշեցնենք, որ մի շարք ազգային առաջնություններ ժամանակավորապես դադարեցված են:

Նույն շարքից