Հասարակություն Պատահարներ 

Արարատի մարզում Mercedes ML-ը տապալել է գազատար խողովակն ու գլխիվայր շրջվել. սկսվել է գազի արտահոսք

analitik.am

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Mercedes ML մակնիշի 51 OV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գազատարից սկսվել է գազի արտահոսք։ Վթարից հետո 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից