Իրավական Տեսանյութեր 

Ինչպես են Երևանում ճանապարհային ոստիկանները հետապնդել ու բռնել գրպանահատին /տեսանյութ/

analitik.am

Մարտի 18-ին թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում ինչ-որ մեկը հափշտակել էր ուղևորուհիներից մեկի դրամապանակը։ Իջնելով ավտոբուսից՝ կինը Գայի պողոտայի կանգառներից մեկում նկատել էր, որ դրամապանակը չկա։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Ծառայություն էինք իրականացնում Գայի պողոտայի այդ հատվածում, երբ մի կին մոտեցավ և հայտնեց, որ ավտոբուսներից մեկում գողացել են իր դրամապանակը։ Այդ պահին նա հաղորդագրություն ստացավ, որ Լվովյան 3/1 հասցեի բանկոմատից փորձում են իր քարտից գումար կանխիկացնել։ Մեր ծառայողական մեքենայով, կնոջ հետ միասին, հասանք նշված հասցե», - նշեց ճանապարհային ոստիկանության տեսուչ Դավիթ Քարիմյանը։

Բանկոմատի շրջակայքում ճանապարհային ոստիկանները ոչ մեկի չհայտնաբերեցին, բայց… «Փողոցի այդ հատվածում նկատեցինք մի երիտասարդի, որը վազելով բարձրանում էր աստիճանները։ Մեքենայով ընդառաջ գնացինք դեպի աստիճանները և հենց շենքի բակում բռնեցինք նրան»։

Գրպանահատի մոտ հայտնաբերվեց կնոջ դրամապանակը։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Նոր

Նորքի բաժին։ Պարզվեց ինքնությունը՝ Սարի թաղի 33-ամյա բնակիչ էր։

Գողոնը վերադարձվել է կնոջը։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից