Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին

analitik.am

Մարտի 20-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «Տոյոտա Լանդ Կրաուզեր» ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցում ուղևորներից մեկը՝ 31-ամյա Աշոտ Խաչատրյանը, մահացել է: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից