Կորոնավիրուս Հասարակություն 

Չիլիում պարետային ժամ է սահմանվել

analitik.am

 

Կորոնավիրուսի տարածման պատճառով Չիլիում որոշել են 22:00-ից մինչև 05:00-ն պարետային ժամ սահմանել: Այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության նախարար Խայմե Մանյալիչը:

«Նախագահը կարգադրել է այսօրվանից՝ երկրի ամբողջ տարածքում, ժամը 22:00-ից մինչև 05:00-ն պարետային ժամ սահմանել»,-ասել է նա։

Նախարարի խոսքերով, «բոլոր մարդիկ պետք է տանը լինեն և այդկերպ նվազեցնեն սոցիալական շփումները»:

Նույն շարքից