Կորոնավիրուս Հասարակություն 

Մերկելը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվել են սոցիալական շփումներից

analitik.am

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր հրաժարվել են սոցիալական շփումներից՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այս մասին վերջինս հայտարարել է Բեռլինում իր ելույթի ժամանակ:

«Մարդկանց ճնշող մեծամասնությունը հասկացել է, որ նրանցից յուրաքանչյուրից է կախված վիրուսի դեմ պայքարում հաջողությունը, որ բոլորը կարող են իրենց ներդրումն ունենալ», - ասել է նա:

«Նրանց, ովքեր արդեն անում են դա, ես ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ ձեզ։ Ես հասկանում եմ, որ դա հանդիսանում է սահմանափակում է տնտեսական և անձնական հարցերում»,-ավելացրել է Մերկելը:

 

Նույն շարքից