Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի են դարձել Մերկելի՝ կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, այս մասին հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

Սակայն Զայբերտի խոսքով՝ առաջիկա օրերին նոր հետազոտություններ են կատարվելու:

Հիշեցնենք, որ Մերկելը նախօրեին որոշում էր կայացրել ինքնամեկուսանալ և տանից աշխատել, քանի որ օրեր առաջ շփվել էր բժշկի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

 

Նույն շարքից