Կորոնավիրուս Տեսանյութեր Քաղաքականություն 

Հոյակապ ա. Դավիթ Անանյանն ուղղակի հիացրեց Նիկոլ Փաշինյանին

analitik.am

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ միջոցառման քննարկման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ միջոցառման շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որտեղ անչափահաս երեխա կա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երկու ծնողները 2020 թվաականի մարտի 13-26-ն ազատվել են աշխատանքի կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից մարտի 23-26-ը, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից նորից նույն ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը մահացած է, կամ անհայտ կորած և չորրորդ պայմանը՝ միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը, եթե ծնողներն ամուսնալուծված են, ազատավել է աշխատանքից մարտի 13-26-ը:

Աջակցությունը միանվագ նպաստի տեսքով է: Դրամական աջակցության չափը կկազմի մոտավորապես 100 հազար դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պայմանավորվել են մարտի 25-ը, ոչ թե 26-ը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ երեկվա քննարկումների ժամանակ խոսել են 14 տարեկանի մասին, ոչ թե անչափահաս երեխաների. «Երևի մեզ պետք է տեղյակ պահել, որպեսզի վիճակագրությունն ապահովենք: Մենք այլ վիճակագրության վրա ենք աշխատում, մանավանդ, որ դրա էլեկտրոնային տարբերակներն ուղղակի գոյություն չունեն: Ախր խոսել էինք»:

«Ոչինչ»,-ասաց Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ պետք է բազաներով աշխատել: Նա առաջարկեց ֆիքսել 100 հազար դրամը, 14 տարեկանն ու մարտի 25-ը, հետո քննարկել այլ հարցերը:

Փաշինյանը հայտարարեց, որ մյուս պահանջն այն է, որ աշխատանքից զրկված ծնողի վերջին 3 ամսվա աշխատավարձը 500 հազար դրամից բարձր չպետք է եղած լինի:

Վարչապետը հայտարարեց, որ պետք է աշխատել օր ու գիշեր, բոլոր ծրագրերով միջոցներն արդեն չորեքշաբթի առավոտ ժամը 09:00-ից պետք է հասանելի լինեն:

Նախարար Բաթոյանը նշեց, որ վճարման գործընթացը սկսելու համար որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի:

«Պարոն վարչապետ, մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածի համար մենք ունենք բոլոր այն անձանց տվյալները, ովքեր ազատվել են: Իսկ թե նրանցից ով անչափահաս երեխա ունի, օրվա մեջ կպարզենք, քանի որ միասնական շտեմարան չկա: Մենք հավաքում ենք այն»,-ասաց ՊԵԿ ղեկավարը:

Բաթոյանի խոսքերով մարտի 31-ին գումարը կարող է հասանելի չլինել, ընթացակարգեր կան:

Վարչապետն իր հերթին ասաց, որ պետք է այդ օրվանից ծրագիրը հասանելի լինի, որպեսզի մարդիկ կարողանան դիմել:

«Բայց դիմում պե՞տք է»,-խոսակցությանը մասնակցեց նաև Ֆիննախ Ատոմ Ջանջուղազյանը. «Եթե նույնականացնում ենք, մարդն ուղղակի պետք է իրազեկի իր բանկային տվյալներն ու վերջ»:

Փաշինյանը համաձայնվեց:

Այստեղ կրկին խոսեց ՊԵԿ նախագահը. «Մենք երեկ ֆիքսել էինք, որ այս ծրագիրը նաև պետական ծառայողներին չի վերաբերում: Եթե մենք բոլոր ֆիլտրները դնում ենք, ես վաղը ներկայացնում եմ բոլոր շահառուների ինդենտիֆիկացված ցուցակներն իրենց ՀԾՀ-ներով»:

«Հոյակապ ա»,-հայտարարեց Փաշինյանը:

Կառավարության անդամները որոշեցին, որ ֆիքսում են մարտի 25-ը (աշխատանքից ազատվել է ու չի ընդունվել աշխատանքի), 14 տարեկան ու 100 հազար դրամը:

 

Նույն շարքից