Իրավական Տեսանյութեր 

Էրեբունու բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ է հայտնաբերվել․ տղամարդը ձերբակալված է /տեսանյութ/

analitik.am

Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ,  ապօրինի զենք պահելու և կրելու դեպք բացահայտեցին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ժամը 18.15-ի սահմաններում  ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց Սարի թաղ բնակիչ, 33-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին ատրճանակ, պահեստատուփեր ու 23 փամփուշտ։

Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքը առգրավվեց ու փաթեթավորվեց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից