Հասարակություն 

Իշխանությունը ճգնաժամի պայմաններում նոր ճգնաժամ է ստեղծում հեռուստաընկերությունների համար․ Մեդիա պաշտպան

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն ԱԺ֊ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու հնարավորություն տրվեց։

Այս որոշման արդյունքում, շատ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք չունեն պետական ֆինանսավորում, հայտնվելու են ճգնաժամի մեջ։

Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեից ամսական ստանում է 1․200․000 դոլար, այս ամենին գովազդի ավելացումը անհավասար պայմաններ է ստեղծելու մասնավոր հեռուստաընկերությունների համար։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, գովազդատուներն արդեն իսկ կտրուկ կրճատել կամ, ընդհանրապես, հանել են գովազդային բյուջեները։

Իշխանությունն այս քայլով ճգնաժամ չի լուծում, հակառակը՝ նոր ճգնաժամ է ստեղծում մասնավոր հեռուստաընկերությունների համար։

Ըստ էության, սա մասնավոր հեռուստաընկերություններին ճնշումների ենթարկելու և նրանց գործունեությունը դադարեցնելուն միտված հերթական քայլն է։

«Մեդիա պաշտպան»

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից