Քաղաքականություն 

Նիդերլանդներից հայաստան վերադարձողները կարող են օգտվել Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից․ ԱԳՆ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն, Ռուսաստանի կառավարության՝ արտերկրի հետ բոլոր չվերթների դադարեցման մասին 27.03.2020թ. որոշման արդյունքում դադարեցվելու են նաև դեպի Ամստերդամ և Երևան չվերթները։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում՝ https://belavia.by ։ Դեսպանությունը կապի մեջ է Բելավիա ընկերության ներկայացուցչության հետ և պատասրատ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում։

Նույն շարքից