Հասարակություն 

«Ոսկե աքաղաղ» ռեստորանի մոտ Mercedes-ը գլիվայր շրջվել է. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

analitik.am

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 22։30-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Mercedes մակնիշի 35 CՍ 039 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը , ով հայտնել է, որ մեքենան վարել է ինքը և վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, սակայն ոստիկանները ունեն կասկածներ, որ վարորդը նա չի եղել:

Նույն շարքից